1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.05.2022 11:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 18-ին, ժամը 16.05-ին, Երևանի Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 15.36-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 43-ամյա քաղաքացու. շտապօգնության բժիշկը հայտնել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է նշված վայրում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Շկոդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 01.00-ին, Երևանի Նոր Խարբերդի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 08.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 08.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 08.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 05.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142,5-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: