Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.50-ին, Երևանի Թամանյան փողոցի շենքերից մեկի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ ընկնելու հետևանքով 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.25-ին, Երևանի Կողբացու փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով 32-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավթաշեն 7-րդ փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 03.45-ին, Երևանի Անաստաս Միկոյան փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09.40-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.15-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.50-ին, Երևանի Արագածի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.50-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլետը և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.25-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիավանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «ՎԱԶ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 23-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.45-ին, Երևանի Մեծարենցի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում կայանված «Տոյոտան» հետընթաց է կատարել և բախվել պատին. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, Արարատի մարզի Նորաշեն-Դվին ճանապարհին՝ դպրոցի դիմաց, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.25-ին, Արարատի մարզի Տափերական-Գինեվետ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Զիլ», «Օպել» և «Մերսեդես» բեռնատարը, որի վրա բարձված է եղել նոր ներմուծված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.20-ին, Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի արագաչափի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2103» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «ԳԱԶ-31029»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց :
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա վարորդը, երկու ուղևորուհիները և «Լեքսուսի» 72-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.20-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի լուսացույցի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ ինքնավթարի է ենթարկվել՝ բախվելով տներից մեկի բետոնե հենասյանը և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրիի Ա. Մանուկյան փողոցում էլեկտրական ինքնագլորը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. 20-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կապան համայնքի Սյունիք բնակավայրում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլա»-ի 40-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 357-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց աջ, մոտ 15 մետր ընկել ձորը և հայտնվել է Մեղրի գետում. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: