ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.10.2021 11:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացի եւ հայտնել , որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Աբովյան փողոցում անհայտ մոտոցիկլետի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.35-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» և «ՋԻՄ-ԲԵՐԻ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.55-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 09.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Գայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.45-ին, Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճաապարհին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի վարչական տարածքում տրակտորը կողաշրջվել է. 59-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211200» և «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Վիտոյի» երկու ուղևորները և «ՎԱԶ-211200»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից-Գյուլագարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 09.05-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին «SATURN ION» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշներին և հայտնվել դաշտում. 62-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: