ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.11.2014 12:44 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ին,  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 6.00-ին,  Երևանի Ավան թաղամասի Խուդյակովի փողոցում «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին  «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.5 կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «Տոյոտա Պրադո» և «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.00-ին,  Կապանի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեի մոտ «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.50-ին,  Կապանի  Ա. Մանուկյան փողոցի թիվ 1 շենքի մոտ «Շեվրոլետ Ավեո»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.00-ին,   Քաջարան-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել հանդիպակաց գոտի և բախվել  «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ X5»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: