1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.01.2021 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, Երևանի Լուկաշինի 3-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին. 9-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 14.25-ին, Երևանի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Հունվարի 19-ին, ժամը 13.55-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Հունվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հոնդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Հունվարի 19-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի հատվածում կողաշրջվել է. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գազատար խողովակին. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մայակովսկի-Աբովյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 10.25-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 39-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Շեվրոլե Սուբուրբան» մակնիշի ավտոմեքենայի. «Շեվրոլե Սուբուրբանի» 51-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, Եղեգնաձորի Մալիշկա գյուղի հատվածում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: