ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.02.2018 17:18 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 19-ին, ժամը 9.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 8.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և նույն փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 14.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 41 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ և 2-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և «Օպել Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ստալովա-Վոլա» մակնիշի ամբարձիչի վարորդը Կոտայքի մարզի Ջրաբերի ավազի հանքում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև իրեն համընթաց երթևեկող «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Դիամանտե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի եզրի ավազաթմբին. ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 23.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու և դեպքի վայրից հեռացել, իսկ տուժողը «աջ ազդրի միջին երրորդականի կոտրվածք» վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: