Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 19-ին, ժամը 14.15-ին, Երևանի Շիրակի փողոցում «Ֆիատ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 12.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 23.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ» մակնիշի տաքսի մեքենան Արթիկ-Հոռոմ ճանապարհին ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Արարատի մարզի Վեդի քաղաքում իրար են բախվել «ԲՄՎ- 318» և «Նիսա X-TRAIL» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսա X-TRAIL-ի» 69-ամյա վարորդը և «ԲՄՎ-318»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի վարչական տարածքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը և «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղաշարժվել և վրաերթի է ենթարկել 60-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին «ՎԱԶ- 21130» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 118-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-52» և «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-52»-ի 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում. 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125,5-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 07.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 141,5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 70-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Վայքի տարածքում «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: