1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.08.2021 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 18-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամեր առաջ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 05.40-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում բախվել է ճամփեզրի քարերին և կայանված վերամբարձ կռունկին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 04.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 10.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի մեքենա և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 17.55-ին, Ծովակալ Իսակովի պողոտան, Բագրատունյաց և Սեբաստիայի փողոցներն իրար միացնող էստակադայի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-217030» մակնիշի մեքենաներ. «Օպելի» 4-ամսյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա-2114» մակնիշի մեքենաներ. «Լադա-2114»-ի 9-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Շահինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Լեքսուս» և կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան Գորիս-Հարժիս ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: