1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.08.2022 13:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 19-ին, ժամը 15.45-ի սահմաներում, «ՎԱԶ-21101» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ 3110» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶ 3110»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին ժ.00.05-ի սահմաններում Շահումյան-Այգեպատ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորը և «ՎԱԶ 2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենան Հովտաշատ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, ինքնաշեն գնացք-ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արշալույս գյուղում բախվել է կայանված բեռնատարին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 11.10-ին, Առինջ գյուղի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԵրԱզ» մեքենաներ. «Օպելի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 19-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2115», «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 19-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Բագրատաշեն բնակավայրի 19-րդ փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: