Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
20.10.2014 15:40
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, «Օպել Քորսա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Քորսա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտ «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան և Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենայի, որն էլ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը և «Տոյոտա Քեմրի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և դիմել փախուստի:
Տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 2/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Երևան-Մյասնիկյան ճանապարհի 54-րդ կմ-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Կրայսլեր-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես C-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Հրազդանի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.50-ին, Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհի 10-րդ կմ-ին «ՍԱՏ» մակնիշի տրակտորը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ «Դայվո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Դայվո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Չայքենդ-Ջերմուկ ճանապարհի 12-րդ կմ-ին «Մոսկվիչ ԻԺ-715» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մելքումովի փողոցի սկզբնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի` պատճառել մարմնական վնասվածքներ և հեռացել:
Տուժողը դիմել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում «Դաիհատս-Բոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.40-ին, Երևանի Տ. Մեծի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.30-ին, «Նիսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց թիվ 67 երթուղու ավտոբուսի վարորդը ընթացքի ժամանակ արգելակել է, ինչի հետևանքով մի կին սրահում վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 26 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանաչապատ գոտու եզրին, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.35-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Արմաշ գյուղի հատվածում, երկու ավտոմեքենա է բախվել:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ի հատվածում «ՀՈՒՆԴԱԻ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որի ուղևորն է եղել հիշյալ երիտասարդը:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Հուշակերտ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին «ԴԵՈՒ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կամրջի սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Ինֆինիտի QX4» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողակույտի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Գյումրիի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեի դիմաց «ԳԱԶ-2790» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա պատանու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 5-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է «Միցուբիշի-Շարլոտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի-Շարլոտ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: