1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.01.2022 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 20-ին, ժամը 13.50-ին, Երևանի Մոսկովյան փողոցում 35-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 12.10-ին, Երևանի Շիրազի փողոցի ՍՊԸ պահեստի տարածքում «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 19-ին, 23-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հունվարի 18-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 19-ին, ժամը 18.45-ին, Երևանի Արցախի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 18.30-ին, տեղեկություն է ստացվել, որ հունվարի 18-ին, ժամը 17.25-ին, Երևանի Օրբելու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան», «Տոյոտա» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. հունվարի 20-ին, ժամը 11.40-ին, «Շկոդայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 60-ամյա վարորդը, երկու ուղևորները, «ԲՄՎի» 32-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ հատվածում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Վեկտրայի» 6-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Բավրա-Գյումրի ճանապարհի 29,5 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 12.05-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ-Կայանավան ճանապարհին «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին. 21-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: