1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.04.2022 11:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 20-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Յամահա» մոպեդ. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 13.35-ին, Երևանի Նորքի 9-րդ փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով «Սիտրոենը» բախվել է էլեկտրասյանը. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 19-ին, ժամը 12.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային։ Բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 11.15-ին, Երևանի Ահարոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրաինքնագլդոր վարող 32-ամյա քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Արտաշատ ճանապարհից ինքնավթարի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 47-ամյա քաղաքացի:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով ընդունվել է 29-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 16.50-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 313-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: