Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 20-ին, ժամը 12.20-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե հատվածին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 08.55-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Ազատավան-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա արգելապատնեշին և ընկել Ազատ գետը. 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծիածան գյուղում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 18.50-ին, Ալափարս-Արզական ճանապարհին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 34-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 58-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի
Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 00.45-ին, Երևանի
Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 05.00-ին, Երևանի
Խորենացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել խանութ-սրահի աստիճանավանդակներին. «ԲՄՎի» 32-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 45-ամյա վարորդը և 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Հացաշեն-Ցամաքասար միջհամայնքային ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ- 322132» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղական արգելապատնեշին և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գագարին-Գեղամավան ճանապարհին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 50-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 91-րդ կմ-ին՝ Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Զ. Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Քաջարանի Շիրվանզադեի փողոցում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենոյի» 80-ամյա վարորդը և 74-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Վոլվո» մակնիշի բեռնատարներ. «Մերսեդեսներից» մեկի 37-ամյա վարորդը, երեք ուղևորները, մյուս «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: