ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.06.2022 12:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 16-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոց էր տեղափոխվել 22-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հունիսի 5-ին Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 20-ին պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել էր հունիսի 6-ին, ժամը 11.45-ին, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 137,7-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. եղել էր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 09.50-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 17.10-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հ. Ներսիսյան և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԵրԱԶ»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 06.05-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եկեղեցու պատին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-31»-ի 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդները հրաժարվել են բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի վարչական տարածքում՝ Գութանասարի ճանապարհին, կվադրոցիկլը շրջվել է. 34-ամյա կվադրոցիկլավարը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Սիսական փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 19․55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ հունիսի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: