ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.07.2016 20:19 ՃՏ պատահարներ
Հուլիսի 20-ին, ժամը 8.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը նույն օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, Երևանի Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 8.40-ին, Երևանի Մանանդյան և Հ.Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու Նեքսիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին՝ Պարտիզակ գյուղի մոտակայքում, իրար են բախվել «Սեաթ Կորդաբո», «Օպել» և «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սեաթ Կորդաբո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 5.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում  իրար են բախվել «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորը և «Մերսեդես Բենց E» մակնիշի ավտոմեքենան:
«Մերսեդես Բենց E»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 36-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ 320» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 6.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ-53»-ի կողքին կանգնած երկու տղամարդիկ և «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 20-ին, ժամը 21.30-ին, «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը Գյումրիի Մ.Խորենացու փողոցի թիվ 33/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, նրան տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: