1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.10.2021 11:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և միկրոավտոբուս. միկրոավտոբուսի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին 62-ամյա քաղաքացին դիմում է ներկայացրել ոստիկանություն, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 31-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Գայի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սարկավագի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդեսը» բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 54-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղով երթևեկող «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան, բախումից խուսափելու նպատակով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. «ՎԱԶ-2109»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121,5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում «ԿամԱԶ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 70-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: