1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.03.2022 11:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 53-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա քաղաքացի, որը մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 58-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 08.45-ին, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի. «Լեքսուսի» 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: