ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.05.2023 11:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 19-ին, ժամը 20.55-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 53-ամյա ուղևորը և «ԲՄՎ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 22.10-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի», «Ֆորդ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 9-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Իվեկո» կցորդիչով բեռնատարը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և քարե պարսպին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-2217-5104» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Դսեղ գյուղ տանող ճանապարհի ոլորաններում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ժայռին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կապանի Լեռնագործների 4-րդ նրբանցքում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 16.00-ին, Երևան-Երասխ մայրուղու 25-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի արգելապատնեշին. 52-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարգարա-Արազափ ճանապարհի 1-ին կմ-ին «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է դաշտում. 51-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գորկու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 16.20-ին, Սիսիանի Սպանդարյան փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Քեմրիի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: