ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.06.2018 11:32 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 20-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Աբովյան պուրակում իրար են բախվել «Բոգդան» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «Բոգդան»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» մոտոցիկլետը, «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 17.30-ին, 26-ամյա տղամարդը իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կայանել է Երեւանի Մաշտոցի պողոտայում. մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել իրեն` թողնելով կայանված վիճակում գտնվող «Մինի Կուպեռ» մակնիշի մեքենայի եւ իր «Ֆոլքսվագեն»-ի արանքում. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցում բախվել է կայանած «ԴԱՖ» բեռնատար մեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Էրեբունի եւ Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 16.45-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. դեպքի վայրում «շտապօգնության» բժիշկները «Նիսան»-ի վարորդին բուժօգնություն են ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 00.20-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի եւ «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 3.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շոպրոնի փողոցում բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 17.50-ին, 78-ամյա մի կին ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հունիսի 11-ին, ժամը 11.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ռուբինյանց փողոցում անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 22-ին, ժամը 00.30-ին, «Հայասա» մակնիշի մոտոցիկլը Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 18-ամյա երիտասարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.40-ի սահմաններում, փողոցն անցնելիս անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատար եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը եւ չորս ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Հոնդա Սի Առ Վի» մակնիշի ավտոմեքենան. Երևան-Մեղրի ճանապարհի 111-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել բետոնե պատնեշին եւ կողաշրջվել։ «Հոնդա Սի Առ Վի»-ի վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց», «ԶԻԼ-ՄՄԶ-45021» բեռնատար եւ «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ-ՄՄԶ-45021»-ի ուղեւորը եւ «Միցուբիշի-Պաջերո»-ի երկու ուղեւորները` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: