1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.12.2014 18:29 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.20-ին, Երևանի Խ.Դաշտենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.10-ին, Երևանի Ավան 4-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի թիվ 11/1 հասցեի դիմաց «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.10-ին,  Երևանի Գայի պողոտայի թիվ 17/3 շենքի մոտ «Մերսեդես-Բենց G 55» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով, բախվել է անհայտ ավտոմեքենայի, որը  հեռացել է դեպքի վայրից:
«Մերսեդես-Բենց C180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5511»   և   «ԴԱՖ»  մակնիշի ավտոմեքենաներ:  
«ԴԱՖ»-ը շրջվել և ընկել է ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին դեպի Չարենցավան քաղաք տանող ճանապարհին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս   եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և ընկել աջակողմյան ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մարգարյան փողոցում` «Արմենիա» ՀԲԿ-ի դիմաց, իրար  են բախվել   «Դեյվու Նեքսիա» և   «Գրանդ Չերոկի»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու Նեքսիա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 3 շենքի առջև վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.45-ին, «Միցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Մոլդովական փողոցի 91 հասցեում գտնվող առևտրի կրպակին, ապա` ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցի 1/Գ հասցեի դիմաց  «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին,  «Ֆոլքսվագեն Պասատ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Լոռու մարզի Մեծավան գյուղի Անդրանիկի և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, 25-ամյա կնոջ և նրանց 10 ամսական որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյանի Է.Պետրոսյան փողոցում «ԲՄՎ 320» մակնիշի ավտոմեքենա է բախվել  բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: