1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.12.2020 11:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.30-ին, տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, Երևանի Էրեբունու և Սոֆիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հյունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդաիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակի ավտոկայանատեղիում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, 43-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 20.15-ին, Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների. «Նիսանի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 20-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Օպելի» 59-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Ռենո» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ԲՄՎ»-ներից մեկը բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ-ի» 24-ամյա վարորդը և «Ռենոյի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.55-ին, 18-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 22.00-ին, Երևանի Օհանովի փողոցում իր մոպեդի և անհայտ ավտոմեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, Երևանի Գայի պողոտայում պոկվել է տրոլեյբուսի էլեկտրահաղորդակը և մտել «Հագեր» ավտոբուսի սրահ, որի հետևանքով սրահում գտնվող երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի եւ հայտնել է, որ երկու օր առաջ վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով քաղաքացին, որ «Օպել Աստրայի» վարոդն է, ստացել է վնասվածքներ։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում «ՎԱԶ- 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 139 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: