Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 7.35-ին, Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.45-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Կիա» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 7.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ի կցորդին. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: