1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.09.2021 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.50-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսներից» մեկի 36-ամյա ուղևորուհին և «Աուդիի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին, Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շոպրոնի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ցանկապատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը16.50-ին, Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել՝ վրաերթի ենթարկելով 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես», «Սուզուկի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.10-ին, Սյունիքի մարզի Նորավան գյուղում բեռնատարը բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21063»-ի 73-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին իրար են բախվել «Բեռնիչ» տրանսպորտային միջոցը և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան. «ՎԱԶ-21063»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: