1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.12.2021 11:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 22-ին 27-ամյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ամիրյան փողոցում «Նիսան» մակնիշի մեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Լեքսուս-470» մակնիշի մեքենան Գեղարքունիք գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի տան պատին. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. երկու անչափահաս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: