1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.05.2022 11:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 25.05.2022

Մայիսի 23-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 25-ին, ժամը 05.45-ին, 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Մարտի 22-ին, ժամը 19.10-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճաղավանդակներին և էլեկտրասյանը. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 12.15-ին, Երևանի Բեկնազարյան փողոցում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 08.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտուն. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.05-ին, Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 18.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետը բախվել է անհայտ ավտոմեքենայի. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 27-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 48-ամյա վարորդին շտապօգնության բրիգադը ցուցաբերել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Յութոնգ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Յութոնգի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: