Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 23-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Ագաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 12.25-ին, «Մազդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 3 տարեկան աղջկա և 63-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 16.36-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 00.10-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը հունիսի 23-ին, ժամը 22.40-ին, Մայիսի 9-ի փողոցից հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրեն անհայտ վայրում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 08.50-ին, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Երևանի Զավարյան փողոցում բախվել է երկաթե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 18.50-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել», «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 09.40-ին, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և 70-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը: Նա ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ. «Ինֆինիտիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ավշար գյուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 65,5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան Հրազդան-Բջնի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Վասիլյան-Մետաղագործների-Արցախյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսագեն Վենտո» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսագեն Վենտոյի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Ջիպ» մակնիշի մեքենան Մ 6 միջպետական ճանապարհի 87-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի մեքենային.
«Ջիպի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 60-ամյա տղամարդ՝ կողոսկրերի վնասվածքով, և 61-ամյա տղամարդ՝ սրունքթաթային հոդի վնասվածքով:
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ բնակավայրում «ԳԱԶ-53» ամբարձիչով էլեկտրասյուների լամպերը փոխելու ընթացքում ամբարձիչը կայանված տեղից հետընթաց շարժվել է, այդ ընթացքում 60-ամյա էլեկտրիկը աշտարակի խցիկից ցատկել և ստացել է մարմնական վնասվածք, իսկ 61-ամյա կռունկավարը ամբարձիչի ընթացքը կանգնեցնելու ժամանակ ոտքը խփել է ամբարձիչի հավասարակշռությունը պահող ոտնակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: