Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
24.11.2014 18:18
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, Երևանի Կորյունի փողոցում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոց է դիմել 44-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նոյեմբերի 20-ին Դավիթաշեն գյուղի մոտ թիվ 57 երթուղու ավտոբուսի արգելակման հետևանքով ավտոբուսի սրահում վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 10/8 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 09.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ 21043» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 7/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի և Ա.Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ռենո»-ն բախվել է մայթի էլեկտրաթողարկիչին:
«Ռենո»-ի վարորդը և «Կիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.40-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 19/21 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 66 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա պրադո», «ԲՄՎ» և «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա կորոլա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33104» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց 180» երկու ավտոմեքենա:
«Մերսեդես Ց 180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Երևանի Դավիթ-Բեկ փողոցի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի մոտ «Ֆոլքսվագեն-Պասատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհի 8-րդ կ/մ-ի հատվածում` Արեգունի գյուղի ուղղությամբ ընթանալիս «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, Սևան-Երևան ճանապարհի 44-րդ կ/մ-ին «Մերսեդես ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղ տանող ճանապարհի 1-ին կ/մ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: