Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 1,5-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ֆորտուներ» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 47-ամյա ուղևորին շտապօգնության կողմից տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 10.09-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 125-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը, խուսափելով շրջադարձ կատարող «Զիլ»-ին բախվելու վտանգից, մանևրել է, որի ընթացքում մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: