ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.12.2021 11:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին, Երևանի Հերացու և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցի, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ-325» մակնիշի մեքենաներ. վարորդները և չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Կապան-Գորիս ճանապարհի 75-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի. վարորդները և «Մերսեդեսի» երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: