1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.01.2024 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 23-ին, ժամը 15.43-ին, Երևանի Աբովյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վարերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 13-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Աշտարակ քաղաքի կամրջի վրա, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. 31-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչից հետո «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված «Հոնդային» և առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից իջած «Հոնդայի» 44-ամյա վարորդին, 58-ամյա ուղևորին և օգնություն ցուցաբերող 26-ամյա տղամարդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է առվակը. 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 372-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: