Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 24-ին, ժամը 08.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մազդա», «ՎԱԶ-21144» մակնիշի մեքենաներ և ավտոբուս. ավտոբուսի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 15.08-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա երեխա, որը մարմնական վնասվածքներ էր ստացել ժամը 14.00-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի Քաջազնունու փողոցում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով:
Պարզվել է, որ նշված վթարը տեղի է ունեցել Երևանի Երվանդ Քոչարի փողոցում։
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Կիա», «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2101»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դաշտ գյուղ տանող ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: