1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.04.2022 11:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 23-ին, ժամը 14.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 21.04-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 6-ամյա աղջկա:
Պարզվել է, որ ժամը 18.30-ին Երևանի Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկան:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 228-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ժամը 14.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 72-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված պատահարի արդյունքում:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 00.05-ին, Երևանի Թումանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գ. Հասրաթյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել մայթեզրի եզրաքարերին և էլեկտրասյանը. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 22.35-ին, Երևանի Գ. Աղաբաբյան և Դավիթաշենի 2-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 00.30-ին, Եղվարդի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 38-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 21.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 23-ին, ժամը 22.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակային տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ պարսպին և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի առանձնատներից մեկի բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տրակտորն ընկել է դիտահորը. 39-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: