1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.09.2018 10:33 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Փիրումյանների փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել գազատար խողովակին, շրջվել եւ հայտնվել ճահիճի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել «Օպել»-ի վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Սաֆարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.15-ին, Երեւանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 58-ամյա եւ «Մերսեդես»-ի 75-ամյա ուղեւորուհինները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ «Մերսեդես» բեռնատարը. ավտոմեքենայի 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրի»-ի ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը եւ 18-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 01.50-ի սահմաններում, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի սկզբնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել, ինչի հետևանքով «Տոյոտա Կոռոլա»-ն բախվել է ճամփեզրի շինության դարպասին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 36-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին. 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհուն եւ նրա 5-ամյա թոռնուհուն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: