Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
25.11.2014 13:47
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն Պասատ CC» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.20-ին, Երևանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կուստոյի փողոցի թիվ 7 տան դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 39 հասցեի դիմաց «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1959 թ. ծնված Վարազդատ Հ.-ն, որը հայտարարել է, որ բակում ընկել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Երևանի Բագրևանդ թաղամասի թիվ 17 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը ստացել է նշված մարմնական վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել դաշտամիջյան հատվածը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենա է բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 09.40-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: