ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.05.2016 17:37 ՃՏ պատահարներ
Մայիսի 25-ին, ժամը 18.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով և աջ ակնակապճի կոտրվծաք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 67-ամյա մի կին: Նրա որդին բացատրություն է տվել, որ մայրը, նույն օրը, ժամը 17.00-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայում թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի արգելակման հետևանքով գլխով հարվածել է միկրոավտոբուսի դիմացի նստելատեղի երկաթին և ստացել վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 11.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և պատճառելով վնասվածքներ` հեռացել է:
Նույն օրը, ժամը 20.10-ին, տուժողը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 12.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մկնիշի ավտոմեքենան Ալագյազ- Արթիկ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 7 շենքի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Զառ-Ակունք ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Մայիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում` Գոշ գյուղի մոտակայքում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: