Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
26.10.2015 17:00
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին նա բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, իր վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Մարմարաշեն ճանապարհի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Ե. Քոչարի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2, «Տոյոտա» և «Մերսեդես Բենց-G 500» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց-G 500»-ի ուղևորը` 1975 թ. ծնված Վահան Համբարձումյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.35-ին, մարմնական վնասվածներով հիվանդանոց է դիմել 26-ամյա երիտասարդ:
Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոց է դիմել 28-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 68-րդ կմ-ին՝ «Քյարքիի» ոլորաններում, բախվել է «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդայի Սոնատա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Աուդի A 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է համընթաց երթևեկող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 հասցեի մոտ բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Չարենցավանի Երիտասարդական և Տերվիշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ախուրյանի խճուղու թիվ 85 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: