1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.11.2014 15:57 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սարի թաղի 3-րդ փողոցի թիվ 25 տան մոտ կայանված  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ շարժվելով, բախվել է էլեկտրասյանը, այնուհետև նշված տան դարպասին, ինչի հետևանքով  2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 08.00-ին,  «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.50-ին, ոստիկանություն է զանգահարել 63-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Երևանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդն իրեն վրաերթի է ենթարկել և պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո», «Օպել Վեկտրա Բ» և «Տոյոտա Կորոլա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կորոլա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 26-ին, ժամը 00.15-ին, Հոկտեմբեր-Նորապատ ճանապարհին «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկության հանդիպակաց գոտի, բախվել   մայթեզրի լուսացույցին, կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 07.25-ի սահմաններում, «Հայգեր» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Գյումրիի Վ.Սարգսյան և Սավոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա է գլորվել  ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: