ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.03.2015 17:13 ՃՏ պատահարներ
Մարտի 26-ին, ժամը 10.15-ին, Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Մարքսի փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա,  իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Հերացու փողոցի թիվ 12/5 հասցեում գտնվող դեղատան դիմաց վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 16/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «ՎԱԶ-21013»  մակնիշի ավտոմեքենան բախվել է  «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մարտի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վայքի Շահումյան փողոցի թիվ 91 հասցեում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելիս, հարվածել է գազատար խողովակի հենասյանը, որն ընկել է 1967 թ. ծնված Նորայր Ն.-ի գլխին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: