Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 25-ին, ժամը 18.30-ին, Երևանի Նորքի 8-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 00.30-ին, 37-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Ալ. Մանուկյան փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 15.20-ին, Երևանի Եղվարդի խճուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ին,Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 21.34-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Լեքսուս», «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 6-ամսական ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 11.25-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 16.50-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ապրիլի 21-ին Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացի և հայտնել, որ մնացել է երկու ավտոմեքենաների միջնամասում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող հիվանդանոցի բակում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուն, որը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արամավիր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: