Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 26-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 25-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 25-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 25-ին, ժամը 18.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հետիոտների համար նախատեսված լուսացույցին, որն էլ ընկել է 39-ամյա քաղաքացու վրա. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 23.10-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 17.25-ին, շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 28-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Դուրյան թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարին և հայտնվել դաշտում. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Ֆիատ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆիատի» 14-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մայիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին. 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: