ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.05.2022 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 26-ին, ժամը 16.30-ին, Երևանի Աշտարակի և Եղվարդի խճուղու էստակադայի վրա «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 18.20-ին, Երևանի Մազմանյան փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 08.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Վոլվո» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Լեքսուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 01.25-ի սահմաններում, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում իրար են բախվել «Պորշ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 23-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թորամանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: