1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.07.2015 17:14 ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34 և 59-ամյա 2 քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 07.50-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 145 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի թիվ 37 տան դիմաց իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի:  Նա հայտարարել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, նշված վնասվածքը ստացել է անհայտ տաքսի ավտոմեքենայի սրահում`  Գայի  արձանի մոտ վարորդի կողմից արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել  «Օպել» և   «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 65/1 տան դիմաց կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, ով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արմավիրի մարզում` Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի ճանապարհի 2-րդ կմ-ին «Դոջ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Շահումյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը հրաժարվել է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվելուց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհի 39-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Արճիս գյուղի «Ձորի անց» կոչվող վայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: