1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.12.2021 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.20-ին, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 09.25-ին, «ԲՄՎ» ավտոմեքենան դուրս է եկել Սարալանջի 2-րդ փողոցի երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վթարի հետևանքով 21-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.05-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Բաղրամյան պողոտայում՝ երթուղու միկրոավտոբուսի վարորդի արգելակելու պատճառով սրահում ընկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.10-ին, «Օպել» ավտոմեքենայի վարորդը Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «ՎԱԶ-2107»-ի վարորդն ու նրա 18-ամյա ուղևորը դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց բուժօգնության։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 9-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին։ Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: