1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.01.2022 12:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 27-ին, ժամը 01.40-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները, «ԲՄՎի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 07.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Հոնդա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 07.55-ին, Երևանի Բաբաջանյան և Ալմաթի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժ.08.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 33-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Նորաշեն գյուղի Կ. Դեմիրճյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 10.50-ին, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Ֆորդ», «Կիա», «ԲՄՎ», «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-21099»-ի 63-ամյա և «Միցուբիշիի»-ի 36-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 23-00-ի սահմաններում, Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական գյուղում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով հետընթաց սահել և հարվածել է 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 27-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 07.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի առևտրի կետերից մեկի ավտոկայանատեղիում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու մեքենաներ. չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Նորաշենիկ-Կապան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

*** 

Հունվարի 28-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն Գոլֆը» բախվել է «Ֆավ» բեռնատարին. «Ֆոլքսվագեն Գոլֆի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: