1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.06.2016 16:05 ՃՏ պատահարներ
Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել է «ԳԱԶ-21213» մակնիշի միկրոավտոբուսի:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 28-ին, ժամը 22.50-ին, Երևանի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 32-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ հունիսի 23-ին, ժամը 21.30-ին,  իր վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ` հետիոտնի անցումի վրա, վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու: 
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձին պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաներում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան Մեղրի ճանապարհի 229-րդ կ/մ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի քերծված վերք» ախտորոշմամբ իրենց է դիմել 15-ամյա մի պատանի, որի հայրը հայտնել է, որ Գառնի գյուղում վթարի են ենթարկվել:  
Հանգամանքները պարզվում են:
 
***
 
Հունիսի 25-ին, ժամը 11:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից պատահաբար վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Ափնա գյուղի մոտակայքում, կենտրոնական ճանապարհի բանուկ մասից դուրս գալու և ձորը շրջվելու հետևանքով: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: