1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.09.2021 10:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 30․09․21թ․

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ԼՐԱՑՎԱԾ․ 30․09․21թ․ 

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.20-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 08.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Մազդա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 16-ամյա մոպեդավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 69-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ժամը 15.00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21723» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքները տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.50-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 72-ամյա քաղաքացի: Ըստ որդու՝ հայրը վնասվածքները ստացել էր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: