1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.11.2014 13:55 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 21-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում սպիտակ «Ջիպ» մակնիշի անհայտ ավտոմեքենան հարվածել է իր աջ կոնքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.50-ին,  Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան  հարվածել է մանկական սայլակի, որում գտնվող 4 ամսական երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել   «Լեքսուս»   և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 9.00-ին, Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտ, անհայտ մակնիշի միկրոավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 47 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 7.30-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 25-ամյա տղամարդ և հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը` վարելով իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Մարմարաշեն գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղևորուհին և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ դաստակի 3-րդ, 4-րդ մետակարտալ ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտարարել է, որ  վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: 
Նոյեմբերի 28-ին ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 25-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է  վնասվածքը:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: