Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 09.40-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 01.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 21.10-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել
«Հունդաի», «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 19.25-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 00.05-ին, Երևանի Տիչինայի փողոցում «ՎԱԶ-2114»-ը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է գազատար խողովակի հենասյանը. «ՎԱԶ-2114»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2107»-ի. մեքենաներից մեկի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: