1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.04.2019 12:34 ՃՏ պատահարներ

Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Վ.Սարգսյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 12.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացան փողոցում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 85-ամյա քաղաքացի և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 15.20-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 08.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող ճանապարհին բախվել է էլեկտրասյանը. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 16.40-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բախվել է «FAW» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21124»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանած «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 21.15-ին, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21015»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 06.00-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Գորկու փողոցում բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 15.30-ին, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: