1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.07.2022 12:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 29-ին, ժամը 05.10-ին, Երևանի Սարալանջի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 17.40-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Դավիթաշենի 3-րդ թաղամասում բախվել է կայանված «Օպել» մակնիշի մեքենային. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 01.20-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դվին գյուղում իրար են բախվել «ԲՄՎ 320» և «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 12.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Շահումյան գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին բախվել է մետաղյա արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում իրար են բախվել «Օպել» և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներ. վարորդները և «ՈւԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 29-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Շինուհայր գյուղի գազալցակայանի մոտ բախվել է «Հովո Սինոտրուկ» մակնիշի մեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Ագարակ-Կուրիս ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առվակը. վարորդը և 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 17.55-ի սահմաններում, Արճիս-Այրում ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: